Նավթի համաշխարհային գներն աճում են


15:00 , 28 օգոստոս, 2019

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,18 դոլարով՝ հասնելով մինչև 60,05 դոլար մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,29 դոլարով և կազմում է 54.93  դոլար մեկ բարելի դիմաց։