Երեկվա դեսպանահավաքին որևէ բան չհստակեցվեց


10:50 , 28 օգոստոս, 2019

Երեկվա դեսպանահավաքի հիմնական նպատակը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի ու հիմնական մեսիջների հստակեցումն էր: 
Իմ սուբյեկտիվ ընկալմամբ որևէ բան չհստակեցվեց:

 Հիմա Արցախը Հայաստան է և վերջ, թե՞ Ադրբեջանը պիտի բանակցի Արցախի ընտրված իշխանությունների հետ:

 Մենք պիտի հստակ դիրքորոշում ունենանք բոլոր հարցերի վերաբերյալ, բայց Արցախի հարցում դեռ տեսլական չունե՞նք:

 Ինչպե՞ս է Հայաստանի դեսպաններինց յուրաքանչյուրը վաղվանից հանդես գալու ողջ հայության անունից:

 Հիմա խուսանավելո՞ւ ենք, թե՞ չենք խուսանավելու:

Եվ վերջում լրիվ լուրջ հարց, ինչո՞ւ մինչև հիմա չի գտնվում հեղափոխությունը կապիտալիզացնելու, բռենդավորելու, դրանից արտաքին քաղաքական դիվիդենտներ քաղելու ձևը, որ իշխանությունները դեռ շարունակում են խոսել դրա անհրաժեշտության, ոչ թե արդյունքների մասին: