«Ժողովուրդ». Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնվել է 2 քարի արանքում՝ կա´մ դատավորի կարիերան, կա´մ «Մարտի 1»-ի աղմկահարույց գործը քննելու ծանր բեռը
10:10 , 28 օգոստոս, 2019
«Ինչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, որը ծանր կացության մեջ է հայտնվել:
Բանն այն է, որ նա մեծ սիրով ինքնաբացարկ կհայտներ գլուխն ազատելու համար, սակայն չի անում, քանի որ լուրջ պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ դեպքում նա կհայտնվի ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ուշադրության կենտրոնում, ինչպես մեկ անգամ արդեն եղել է: Եվ եթե ԲԴԽ-ն գտավ, որ նրա ինքնաբացարկն անհիմն է, ապա կրկին նկատողություն կհայտնեն, իսկ, ահա, երկրորդ նկատողությունից հետո դատավորի լիազորությունների դադարեցման հարցը առաջ կքաշվի:
Ուստի դատելով դատական համակարգում տարածված լուրերից՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնվել է երկու քարի արանքում՝ կա´մ դատավորի կարիերան, կա´մ աղմկահարույց գործը քննելու ծանր բեռը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: