13:20 , 29 հունիս, 2013Հունիսի 28-ին Վրաստանի խորհդարանը 3-րդ ընթերցմամբ հաստատել է օրինագիծ, որը մինչև 2014 թ. վերջ մորատորիում է դնում գյուղատնտեսական հողերի՝ օտարերկրացիներին վաճառելու վրա: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Փստաթուղթը, որն ուժի մեջ կմտնի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ստորագրելուց հետո, թույլ չի տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց գյուղատնտեսական հողեր վաճառել օտարերկրացիներին: Նոր փաստաթուղթը, սակայն, չի առնչվի այն հողերին, որոնք արդեն օտարերկրացիների սեփականություն են հանդիսանում։:
Ինչպես ասել է գյուղատնտեսության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գիգլա Ագլուաշվիլին, իրենք մտադիր են մորատորիումը հաստատել մինչև 2017 թ.: