09:20 , 29 հունիս, 2013Սան Ֆրանցիսկոյի դաշնային շրջանային վերաքննիչ դատարանը հունիսի 28-ին հանել է Կալիֆոռնիայում միասեռ ամուսնությունների գրանցման արգելքը: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Դատարանի որոշումն ուժի մեջ է մտել ընդունման պահից:
Արգելքի վերացումից մեկ ժամ անց Սան Ֆրանցիսկոյում ամուսնություն են գրանցել երկու կանայք՝ Քրիստի Փերին և Սանդրա Սթիերը:
Ներկայում միասեռ ամուսնություններն օրինական են համարվում միայն 13 նահանգներում և Կոլումբիայի շրջանում: Դաշնային մակարդակով միասեռ ամուսնությունները նախկինի պես մնում են անօրինական: