«Իշխանությունները Ջերմուկ են տարել 3 հազարի չափ ոստիկան`Ամուլսարի ճանապարհը ազատելու համար»․ Hraparak.am


00:00 , 28 օգոստոս, 2019

Hraparak.am-ը գրում է․

Մենք տեղեկացանք, որ Ամուլսարի գործով զարգացումները դեռ առջեւում են։ Իշխանությունը պատրաստվում է մոտ օրերս օպերացիա իրականացնել Ամուլսարում եւ բացել հանքի ճանապարհը։ Այդ նպատակով արդեն Ջերմուկ են տարվել 3 հազարի չափ ոստիկան, որոնք բերվել են մյուս մարզերից ու քաղաքներից։ Ըստ ամենայնի, իշխանությունը որոշել է մոտ օրերս անցնել հարձակման եւ մի հարվածով լուծել հարցը՝ ակտիվիստներին տեղահանելով Ամուլսարի ճանապարհից։