Թրամփը պաշտպանել է Բոլսոնարուին Մակրոնի կնոջ հետ կապված կոնֆլիկտում


22:45 , 27 օգոստոս, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը սատարում է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին և նրա երկրին: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ի իր էջում:

Նրա խոսքով՝ ինքը Բոլսոնարուին ճանաչում է Բրազիլիայի հետ առևտրային գործարքներից:

«Նա շատ ջանասիրաբար պայքարում է Ամազոնում հրդեհների դեմ և բոլոր առումներով գերազանց է կատարում իր պարտականությունները հանուն Բրազիլիայի ժողովրդի», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ դա հեշտ չէ:

Ավելի վաղ Մակրոնը արձագանքել էր բրազիլացի գործընկերոջ՝ Բրիջիթ Մակրոնի արտաքինին վերաբերող ծաղրական արտահայտությանը: