Իկարդին մտադիր է մնալ Ինտերում․ ֆուտբոլիստը այդ մասին հայտնել է ղեկավարությանը


22:30 , 27 օգոստոս, 2019

Armsport.am-ը գրում է․

Այսօր կայացել է Մաուրո Իկարդիի հանդիպումը «Ինտերի» ղեկավարության հետ։ 

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «ներաձուրիների» նախագահ Սթիվեն Չժանը հայտնել է արգենտինացի ֆուտբոլիստին, որ ակումբը ցանկանում է վաճառել նրան։ Պատասխանելով ակումբի ղեկավարին՝ Իկարդին տեղեկացրել է, որ իր տեսակետը փոխվել է և հիմա նա ուզում է մնալ «Ինտերում»։ 

26-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էր իտալական «Նապոլին», որը 65 միլիոն եվրոյի առաջարկ էր արել ֆուտբոլիստի համար, սակայն Մաուրոն չէր ցանկացել տեղափոխվել Նեապոլ։ Իկարդին սպասում էր «Յուվենտուսի» առաջարկին։ 

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ընթացքում Իկարդիի հարաբերությունները վատացան ակումբի հետ, ինչից հետո «Ինտերը» ֆուտբոլիստին զրկեց ավագի թևկապից ու այն տվեց Սամիր Հանդանովիչին։