«Պաշտոնական հարցում եմ ուղարկել` Գյումրու 2 գիշերօթիկ հաստատությունների լուծարման վերաբերյա». Արման Աբովյան (Photo)


19:32 , 27 օգոստոս, 2019

Այսօր, ինչպես և խոստացել էի, պաշտոնական հարցում եմ ուղարկել` Գյումրու 2 գիշերօթիկ հաստատությունների լուծարման վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ Գյումրիում ինձ հանդիպեցին սույն հաստատությունների աշխատակիցները, ում այսօր փաստացի կանգնեցրել են փաստի առաջ։ 
Ինչևիցե, չեմ շտապի առայժմ եզրակացություններ անել, սպասենք, թե իմ հարցմանը ի պատասխան ինչ կստանանք և ըստ այդմ էլ կշարժվենք։