Facebook-ն Instagram-ի օգտատերերի համար մշակել է Threads մեսենջերը. The Verge


18:40 , 27 օգոստոս, 2019

Facebook-ը գործարկել է Threads մեսենջերի թեստավորումը, որը նախատեսված է Instagram-ում «լավագույն ընկերներ» ցուցակի հետ կոնտենտի փոխանակության համար: Այս մասին գրում է The Verge-ը՝ հղում անելով ընկերության աղբյուրներին:

Threads-ի օգնությամբ օգտատերերը կարող են ավտոմատ կերպով նախընտրած օգտատիրոջ հետ կիսվել աշխարհագրական դիրքի, տեղաշարժման արագության, սարքի մարտկոցի լիցքավորման մակարդակի տվյալներով, ինչպես նաև Instagram-ի խմբագրման գործիքներով մշակված տեքստերով, ֆոտո և տեսանյութերով:

Threads-ը կարող է մրցակցել Snapchat-ի հետ, որն ունի նմանատիպ գործառույթներ, նշում է պարբերականը: Ըստ 2018 թվականի The Daily Beast-ի տվյալների, օգտատերերն այստեղ միջինում ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան Instagram ում:

Instagram-ը հրաժարվել է մեկնաբանել The Verge-ի տեղեկատվությունը: Այն մասին, թե երբ կթողարկվի Threads-ը, պարբերականը չի հաղորդում: