13:10 , 29 հունիս, 2013Facebook սոցիալական կայքը մտադիր է արգելել գովազդը սեքս և բռնություն քարոզող էջերում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Գովազդի տեղադրման նկատմամբ «վերաբերմունքի» փոփոխությունը կսկսվի հաջորդ երկուշաբթի օրվանից, նշվում է սոցկայքի ղեկավարության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի քանի հեղինակավոր ընկերություններ, այդ թվում՝ նաև Marks and Spencer-ը, բողոքել էին, որ իրենց գովազդը գտնվում է անպատշաճ բովանդակություն ունեցող էջերում: