Վիոլա Դևիսը Միշել Օբամային կմարմնավորի քաղաքական դրամայում


20:15 , 27 օգոստոս, 2019

«Օսկար» մրցանակի դափնեկիր Վիոլա Դևիսը Միշել Օբամային կմարմնավորի «Առաջին տիկիններ» բազմասերիանոց հեռուստատեսային քաղաքական դրամայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտնել է Variety-ն:

Աղբյուրը հրատարակությանը պատմելէԷ, որ դերասանուհին արդեն ստորագրել է նախագծին մասնակցելու պարտավորագիրը: Դևիսը նաև կդառնա կինոնկարի գործադիր պրոդյուսերը:

Սերիալում կպատմեն տարբեր դարաշրջաններում Միացյալ Նահանգների նախագահների կանանց անձնական և քաղաքական կյանքի մասին: Այսպես, առաջին եթերաշրջանը նվիրված կլինի Էլեոնորա Ռուզվելտին, Բեթի Ֆորդին և Միշել Օբամային:

Նախագծի սցենարիստը և պրոդյուսերը Ահարոն Քուլին է («Արյունոտ առու», «Տասներկու»): Մյուս մանրամասներն առայժմ հայտնի չեն: