Գիտնականները պատմել են քաղցկեղ առաջացնող մթերքների մասին


17:30 , 27 օգոստոս, 2019

Գիտնականները նշել են մթերքները, որոնք նպաստում են հաստ աղիքի քաղցկեղի զարգացմանը: Այս մասին հաղորդվել է քաղցկեղի ուսումնասիրության ամերիկյան ասոցիացիայի կայքում:

Ըստ գիտնականների, սնունդը տապակելու ընթացքում բուսական յուղի օգտագործումը հրահրում է աղիներում քաղցկեղային ուռուցքների զարգացումը:

Հետազոտողները նաև պարզել են, որ բուսական յուղի մեջ տապակած սնունդը հանգեցնում է արյունատար համակարգում տոքսիկ տարրերի տարածմանը: