«Չորրորդ ինքնիշխանություն». Վեդիի քաղաքապետը համայնքին տրամադրված սելիտրան վաճառում է


08:47 , 29 հունիս, 2013

«Երեկ «ՉԻ» խմբագրություն էին զանգահարել Վեդի քաղաքի մի խումբ բնակիչներ, ովքեր դժգոհում էին, որ չեն ստացել կառավարության 2013 թվականի ծրագրով նախատեսված իրենց հասանելիք պարարտանյութը։ Վերջիններս նշում էին, որ Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը անձամբ է տնօրինել իրենց տրամադրված ողջ սելիտրան։

Պարզվում է՝ Վեդիի քաղաքապետը պարարտանյութը տնօրինելով լուրջ բիզնես է սկսել։ Նա պարարտանյութի քանակության հիմնական մասը տեղափոխել է իր հոր տուն, իսկ մնսւցածը տեղավորել է բարեկամների մոտ և այն սկսել է վաճառել գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ ունեցող վեդիցիներին»,– գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։