5 խորհուրդ նրանց համար, ում հարաբերությունները հեռավորության վրա են. ինչպե՞ս չկորցնել միմյանց (Photo)


22:30 , 27 օգոստոս, 2019

Հարաբերություններում ամենակարևորը շփումն է: Սրան ավելացրեք հեռավորություն: Կա արտահայտություն, ըստ որի հեռավորության վրա գտնվող հարաբերությունները չնչին բան են, եթե ինչ-որ մեկը քեզ համաև շատ կարևոր է: Իսկապես դա այդպես է: 

Ոչինչ այդքան վտանգի տակ չի դնում հարաբերությունները, որքան որ հեռավորությունը: Այն կարողանում է փչացնել նույնիսկ ամենաամուր հարաբերությունները: 

Այն կարող է քայքայել այդքան դժվարությամբ ձեռք բերված վստահությունը: Սա ամենադժվար փորձությունն է, որ պետք է անցնի ամեն զույգ:

Ահա 5 խորհուրդ թե ինչպես պահպանել հարաբերությունները

Եթե հարաբերությունները կարևոր են, ապա հեռավորությունը ոչինչ է

Գիտե՞ք թե ինչը կարող է փչացնել հարաբերությունները: Այն, որ մենք շատ արագ կարող ենք մոռանալ հարաբերությունների ամենաինտիմ մասերը, որոնք միասին ապրել ենք: Կարող ենք հեշտությամբ մոռանալ այն հիշողությունները, որոնք միասին ստեղծել ենք:

Պետք է հիշել, որ հարաբերություններն են կարևոր ոչ թե հեռավորությունը: Թույլ մի տվեք մտքերին խռնել Ձեզ: Աշխատեք հիշել, թե ինչու եք որոշել այդ մարդու հետ լինել, ինչու եք սիրում նրան և ինչու եք ցանկանում նրա հետ լինել:

Կիսվեք ամեն մի երջանկությամբ

Ամեն ինչ պատմեք իրար: Շփումը մեծ նշանակություն ունի ցանկացածիս համար: Ստեղծեք դրական մթնոլորտ: 

Կարևորեք և առաջնահերթություն տվեք միմյանց

Հանկարծակիությունը շատ դժվար է հեռավորության վրա գտնվող հարաբերությունների համար: Շատ դժվար կլինի իրար հետ մշտական կապ պաշտպանելը: 

Այսպես, հասկացեք, որ օրական 3 ժամ խոսելու կարիք չկա: Կարող եք մի փոքր ժամանակ տրամադրել իրար: Սա շփումը մշտական կդարձնի:

Կարող եք միաժամանակ անձնական կյանք ունենալ

Երբեմն շատ անօգնական ենք զգում, կարծես հավելյալ ուժ է պետք հարաբերությունների համար: Ստացվում է այնպես, որ առանց պատճառի սկսում եք վիճել: Բայց պետք է հասկանալ, որ պետք է զսպել ճղայնությունը:

Խոսեք, բարձրաձայնեք վիրավորանքների և խնդիրների մասին

Մարդիկ շատ հաճախ ասում են, որ միշտ պոզիտիվ պետք է մնալ, երբ այդ հարաբերությունները հեռավորության վրա են: Հենց այդ դրական տրամադրվածությունն է, որ փրկում է Ձեզ: Բայց մի բան է դրական տրամադրված լինել, մեկ այլ բան փախչել այդ հարաբերություններից:

Դրանց մասին խոսելը միայն ու միայն կամրապնդեն հարաբերությունները: Մի ամաչեք ազատ լինելուց, ասացեք այն, ինչ իսկապես ցանկանում եք:

Այս հարաբերությունները միայն ձեր երկուսինն են: Հատկապես, երբ շատ դժվար է լինում, մի ալարեք, կարող եք նույնիսկ նամակ ուղարկել:

Հեռավորության վրա հարաբերությունները շատ դժվար են, կարող է նաև հակառակ արդյունքը ստացվել: Շատերը կարծում են, որ այս կարքի հարաբերություններից միայն ու միայն խնդիրներ են լինում: Սակայն ճշմարտությունը այն է, եթե Դուք ամեն ինչ ճիշտ եք արել, ուրեմն հաստատ դա Ձեզ տհաճություն երբեք չի պատճառի: Այն միայն կամրաբնդի ձեր հարաբերությունները: 

Եթե հաղթահարում եք սա, ուրեմն իմացած եղեք, որ դուք երկուսդ չափազանց դիմացկուն և ուժեղ մարդիկ եք: