Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել. ԱԱԾ տնօրեն (Video)


15:40 , 27 օգոստոս, 2019

Aysor.am-ը գրում է.

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել։ Վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում նրան պատկանող տանը, բնակարանում, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ արդյոք նախկին պաշտոնյան կարգավիճակ ունի, հնարավոր է՝ բերման է ենթարկվի, ԱԱԾ տնօրենը պատասխանեց՝ խուզարկությունը դեռևս շարունակվում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ