Բրազիլիայի անտառային հրդեհները՝ տիեզերքից (Photo)


15:28 , 27 օգոստոս, 2019

Եվրոպական տիեզերական գործակալության իտալացի տիեզերագնաց Լուկա Պարմիտանոն Ամազոնի խոնավ արևադարձային անտառների հրդեհների լուսանկարներն է հրապարակել, որոնք արվել են տիեզերքից: Լուսանկարները նա հրապարակել է Twitter-ի իր էջում:

«Ծուխը, որ երևում է, տարածվել է հազարավոր կիլոմետրերի վրա, տասնյակ այրվող օջախներ Ամազոնի անտառներում»,- գրել է նա:

Բրազիլիայի տարածքում Ամազոնի անտառային հրդեհները սկսվել են օգոստոսի սկզբին, որոշ նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել: 

G7-ի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են դրամական օգնություն տրամադրել անտառային հրդեհների դեմ պայքարի համար, սակայն Բրազիլիայի նախագահի աշխատակազմը հրաժարվել է օգնությունից:

Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, և այն կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:

Հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը, նրանց խոսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները: