01:47 , 29 հունիս, 2013ԱՄՆ դաշնային իշխանություններն ուրբաթ օրը Տեխաս նահանգի Տեքսարքան քաղաքի դատարանում տեղի դերասանուհի Շենոն Գես Ռիչարդսոնին մեղադրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին ուժեղ գործող ռիցին տեսակի թույնով լցված ծրար ուղարկելու մեջ: Այս մասին հաղորդում է Texarkana Gazette թերթը:
Հղի դերասանուհին մեղադրվում է 3 հոդվածով, այդ թվում ԱՄՆ նախագահին փոստի միջոցով սպառնալու համար: Բացի Օբամայից և Բլումբերգից, նամակը ստացել է նաև «Աշխարհն ընդդեմ ապօրինի զենքի» կազմակերպության ղեկավար Մարկ Գլեյզը: 3 մեղադրանքներից յուրաքանչյուրի համար նրան սպառնում է 250 հազար դոլարի տուգանք և 5 տարվա ազատազրկում:
Հետաքննությունը կարծում է, որ մեղադրյալը, ով նաև 4 երեխաների մայր է, թույնը պատրաստել է տանը: Գես Ռիչարդսոնը սկզբում փորձում էր ամուսնուն մեղադրել նամակներն ուղարկելու մեջ, սակայն ապարդյուն: Նամակներում նա սպառնացել էր Օբամային և Բլումբերգին՝ զենք կրելու վերաբերյալ սահմանափակումներ կիրառելու նրանց մտադրության համար: