Խեցգետինները նախապես գիտեն, թե մարդիկ ինչ են ուզում ասել. կենդանակերպի նշանների գերբնական ունակությունները


11:20 , 27 օգոստոս, 2019

Խոյ

Այս համաստեղության ներկայացուցիչները հաճախ հանգիստ կյանք են վարում՝ միաժամանակ մի քանի գործով զբաղվելով։ Դա նրանց ստիպում է թափառել աշխարհով մեկ՝ չանսալով իրենց ներքին ձայնին։

Խոյերի համար երբեմն դժվար է լինում սահման գծել ցանկությունների և իրականության միջև, և դրա համար էլ նրանք պետք է կապ հաստատեն իրենց սեփական «ես»-ի հետ։

Այս մարդկանց պարանորմալ ունակությունները կապված են ուղեղի աշխատանքի հետ։ Նրանց դուր է գալիս մեկնաբանել երազներն ու գործողությունները։ Խոյերը հետաքրքրվում են ֆրենոլոգիայով ու «անձի ընթերցանությամբ»՝ հիմնվելով դիմագծերի և այն մեթոդների վրա, որոնք արագ արդյունք են տալիս։

Ցուլ

Ցուլի պարահոգեբանական ունակությունները դանդաղ են զարգանում, բայց հիմնովին։ Որպես հողի նշան՝ նրա գերբնական շնորհները կապված են մարմնի հետ։ Օրինակ, մարմնի լեզվի գիտությունը նրան հեշտ ու բնական է տրվում։

Այս նշանի տակ ծնվածները կարող են կանխատեսել եղանակը՝ ենթագիտակցաբար նկատելով բնության որոշակի նշանները։

Ցուլերը  կարող են հմտորեն օգտագործել հետևյալ առարկաները՝ մետաղադրամներ, ոսկորներ և թղթադրամներ։

Երկվորյակներ

Շնորհիվ ինտուիցիայի՝ այս մարդիկ նկատում են յուրաքանչյուր նոր օրինաչափություն դեռ մինչ այն ժամանակը, երբ այն իրեն կդրսևորի։ Արտաքինից թվում է, որ Երկվորյակներն ինչ-որ ալեհավաք ունեն կամ ներքին ռադար, որը նրանց օգնում է հետազոտել շրջապատող աշխարհը։

Նրանք ակտիվորեն զբաղվում են հիրոմանտիայով, գրաֆոլոգիայով և բնավորության ուսումնասիրությամբ։ Իսկ հմուտ ձեռքերն ու տելեպատիկ ունակությունները Երկվորյակներին թույլ են տալիս ակտիվորեն զբաղվել գուշակությամբ տարո քարտերով։

Մերկուրի մոլորակը այս նշանի տակ ծնվածներին օժտում է պարզ ու հստակ մտքով։ Բայց քանի որ նրանք հաճախ չեն կարողանում կենտրոնանալ, Երկվորյակները պետք է խուսափեն չափից առավել տարբեր խնդիրների մեջ խորասուզվելուց, որ չճնշեն իրենց պարափսիխոլոգիական ունակությունները։

Խեցգետին

Նրանք զգում են շրջապատող աշխարհը ու մարդկանց մտքերը գրեթե իրենց ծննդյան պահից։ Շատ մարդիկ, հատկապես տղամարդիկ չեն ուզում իրենց մոտ այդ ունակությունների առկայությունն ընդունել։ Նրանք բնազդաբար մյուսներից շուտ են հասկանում, թե որքան ջերմ ու ազնիվ կլինեն հարաբերությունները կամ ընկերությունը։

Խեցգետիններին հաճախ հետապնդում է անբացատրելի տխրությունը։ Այս մարդիկ ինֆորմացիա են ստանում ներկայի և ապագայի մասին տեսիլքների միջոցով, որոնք կարելի է համեմատել նրա գլխի մեջ խաղարկվող ֆիլմերի հետ։

Բացի դրանից, Խեցգետինները նախապես գիտեն, թե մարդիկ ինչ են ուզում ասել։ Նրանք կարող են սուրճի մրուրով, թեյի տերևներով ու բյուրեղապակյա գնդով գուշակություններ անել։

Առյուծ

Առյուծները հաճախ հանկարծակի կանխատեսումներ են ունենում, որոնք հետո նույնքան հանկարծակի անցնում են։ Որպես կանոն՝ նրանք հաջողությամբ ուրիշներին են փոխանցում բուժիչ էներգիան։

Բացի դրանից, Առյուծները շրջապատողներին ամոքում են իրենց լավատեսությամբ, կենսական ուժով և ջերմությամբ։ Հետաքրքիր է, որ շատ հայտնի աստղաբաններ ծնվել են հենց Առյուծի նշանի տակ։

Կույս

Այս համաստեղության ներկայացուցիչներն օժտված են անհավանական պարահոգեբանական ունակություններով, բայց, ինչպես մնացած բաներում, այստեղ էլ են նրանք ցուցաբերում իրենց զսպվածությունը։

Այս նշանի տակ ծնվել են շատ հայտնի բժիշկներ։ Կենդանի աչքերը, հիշելու կարողությունը և շրջահայացությունը նրանց օգնում են ցանկացած ոլորտում՝ լինի դա ուղղագրական սխալների վերհանում թե ճշգրիտ ախտորոշում։

Նրանց դուր է գալիս գրաֆոլոգիան ու մարդու վերլուծությունը սպոնտան նկարներով և թանաքե բծերով։

Կույսերի ներսի վերլուծաբանը երբեք չի սխալվում։ Եթե այսպիսի մարդիկ սովորեն ճանաչել ու ճիշտ մեկնաբանել իրենց զգացողությունները, ապա կհասկանան, որ գտնվում են դեպի բնական իմաստնություն ընկած ճիշտ ճանապարհի վրա։

Կշեռքներ

Մասնակիորեն Կշեռքների պարահոգեբանական ունակությունները կայանում են բոլոր 5 զգայարանների հետ կապված տելեպատիայի մեջ։ Այս նշանի տակ ծնվածները գերադասում են կիրառել քրոմոթերապիան, երաժշտությամբ, հոտավետ յուղերով բուժումը, ինչպես նաև ծաղկային թերապիան։

Կշեռքներին դուր է գալիս այն ամենը, ինչ կապված է Արևելքի հետ, և դրա համար նրանք կարող են տարվել չինական աստղաբանությամբ, հիպնոսով ու փոփոխությունների գրքով գուշակություններով։

Հասարակական միջոցառումների ժամանակ Կշեռքների ունակություններն ակտիվանում են՝ նրանց թույլ տալով տառացիորեն զգալ իրավիճակը։

Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչները հետաքրքրվում են հասկացողության սահմանից անդին թեմաներով։ Սերը ճանաչելու և գաղտնի գիտելիքների մեջ խորանալու ներքին ցանկությունը հաճախ նրանց կյանքի ու մահվան հարցերին վերաբերող հարուստ փորձ են հաղորդում։

Կարիճները հնարավորություն ունեն վերլուծել անցյալը ու գտնել այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսին, օրինակ, «Ո՞ւր է անհետացել Ատլանտիդան» հարցն է։

Եթե Կարիճն ուզում է ամբողջովին բացահայտել իր պարահոգեբանական ունակությունները, նա պետք է լավ ուսուցիչ ունենա, ով կուղղորդի նրան։

Աղեղնավոր

Հաշվի առնելով Աղեղնավորների հետաքրքրությունը փիլիսոփայության և կրոնի հանդեպ՝ նրանց համարձակորեն կարելի է համարել գերազանց հետազոտողներ։

Այս մարդիկ հաճախ ինչ-որ բանի վերաբերյալ առաջինն են կարծիք հայտնում, ինչը հետագայում շատ կարևոր է լինում։ Նրանք տարբեր մշակույթների ու համոզմունքների հետևորդներ են։ Նրանց դուր է գալիս իմանալ գիտական փաստեր ու ծանոթանալ հնագույն առասպելների հետ։ Իսկ հին կրոնների հետազոտությունների ու կրակին հետևելու մեջ Աղեղնավորները հավասարը չունեն։

Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչներին դուր են գալիս փաստերն ու տրամաբանությունը, և բացի դրանից, նրանք երբեք ժամանակ չունեն ինչ-որ բան հորինելու համար։ Այծեղջյուրներին դժվար է ընդունել այն, ինչը չի կարելի բացատրել տրամաբանության տեսանկյունից, կամ ինչ-որ կերպ հնարավոր չէ ապացուցել։ Նրանք չափազանց ուժգին են անհանգստացած կյանքի նյութական կողմով, որ մտածեն իրենց էքստրասենսոր ունակությունների մասին։

Այծեղջյուրը օժտված է քարերի նկատմամբ իշխանությամբ, դրա համար էլ, եթե նրա մոտ ցանկություն առաջանա զարգացնել իր վեցերորդ զգայարանը, պետք է դիմել քարերին։

Բացի դրանից, այս մարդիկ կարող են հեշտորեն սովորել կրիստալների, բյուրեղապակյա գնդի օգտագործման տեխնիկան, ինչպես նաև մարդու վերլուծությունը դիմագծերով ու մարմնի կառուցվածքով։

Ջրհոս

Իրենց բնույթով հետաքրքրասեր լինելով՝ Ջրհոսները առանձնանում են Տիեզերքի, մարդու անիմանալի գաղտնիքները ճանաչելու ուժգին ցանկությամբ։

Բացի դրանից, Ջրհոսներն ակտիվորեն հետաքրքրվում են բիոռիթմերով, հոգեբանական թեստերով ու հենց պարահոգեբանությամբ։ Նրանք կարող են օգնել իրենց ու այլ մարդկանց ինքնաճանաչման ու շրջակա աշխարհը ճանաչելու միջոցով։ Նրանք ունենում են նաև պայծառացման, ոգեշնչման ու իրերի էության գիտակցման հանկարծակի փայլատակումներ։

Ձկներ

Իրենց բնույթով հիպերզգայուն լինելով, իրենք իրենց մեջ խորանալու օգնությամբ Ձկները պաշտպանվում են ցանկացած ցնցումից ու արտաքին աշխարհի տրավմաներից։ Նրանք պետք է հասկանան, որ չափից առավել կենտրոնացումը մի բանի վրա նրանց կարող է քայքայել։

Հույսը միայն իրենց վրա դնելով՝ արդյունքում նրանք կարող են խեղդվել անվերահսկելի էմոցիոնալ պայթյունից։ Ձկներն օժտված են անհանգիստ, բայց  մարգարեական երազներ ու տեսիլքներ տեսնելու շնորհով։

Նրանց դուր է գալիս հիրոմանտիան, ռեֆլեքսոլոգիան ու ծաղիկների ու բույրերի թերապիան։ Նրանք կարող են սուրճի մրուրով գուշակություններ անել ու օժտված են բյուրեղապակյա գնդով գուշակություններ անելու շնորհով։