Հենրիխ Մխիթարյանը ընտրեց «Լիվերպուլ»-ը


00:59 , 29 հունիս, 2013

«Լիվերպուլ»-ը Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության հարցում վերջապես համաձայնության է եկել Դոնեցկի «Շախտյոր»-ի հետ, հայտնում է Спорт-Экспресс-ը: Անգլիայի 18-ակի չեմպիոնները գործարիք մասին պաշտոնապես կհայտարարեն մոտակա օրերի ընթացքում: Տրանսֆերի արժեքըկկազմի 30 մլն եվրո: Ներկա պահին Հենրիխ Մխիթարյանը գտնվում է Երևանում, իսկ մի քանի օր հետո կուղևորվի Լիվերպուլ, որտեղ կմիանա իր նոր ակումբին: Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանին հավակնում էին նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ը, «Յուվենտուս»-ը, Դորտմունդի «Բորուսիա»-ն և «Անժի»-ն: