ԱՄՆ-ում նորապսակ զույգը մահացել է ամուսնությունը գրանցելուց ընդամենը 5 րոպե անց (Photo)


09:55 , 27 օգոստոս, 2019

ԱՄՆ Տեխաս նահանգում նորապսակ զույգը մահացել է ամուսնությունը գրանցելուց ընդամենը հինգ րոպե անց, հաղորդում է The Independent-ը:

19-ամյա Հարլի Մորգանը և 20-ամյա Ռիհանոն Բուդրոն ամուսնությունը գրանցելուց հետո մեքենա են նստել և դուրս եկել մայրուղի, սակայն բեռնված բեռնատարը բախվել է նրանց ավտոմեքենային: 

Ականատեսների համաձայն՝ նորապսակների մեքենան մի քանի անգամ պտույտ է տվել և, ի վերջո, հայտնվել է առվակում:

«Նրանց հարազատներին տեղափոխող մեքենան անմիջապես նորապսակների մեքենայի հետևից էր ընթանում»,- հայտնել է ոստիկանության աշխատակիցը և հավելել, որ նորապսակներն ու հյուրերն ուղևորվում էին հարսանեկան խնջույքին:

«Հինգ րոպե էր, ինչ այր ու կին էին հայտարարվել»,- հայտնել է փեսացուի մայրը:

Newlyweds Harley Morgan, 19, and Rhiannon Boudreaux, 20, died just minutes after their wedding ceremony. Credit: Facebook/Christina FontenotA newlywed couple were killed in a car crash while leaving the Texan courthouse