Զբոսաշրջիկների ամրագրած բարձր վարկանիշով հյուրանոցը, պարզվել է, փակ է


20:30 , 26 օգոստոս, 2019

Զբոսաշրջիկները սենյակներ են պատվիրել Դուբլինի Մարլին հյուրանոցում, սակայն երբ նրանք ժամանել են, այն փակ է եղել: Այդ մասին հայտնում է The Sun-ը:

Ըստ TripAdvisor-ի գնահատականների՝ մի քանի զբոսաշրջիկներ չեն կարողացել հյուրանոց մտնել այն պատճառով, որ այն չի հասցրել բացվել մինչ նրանց գալը։ «Մեր պատվիրած հյուրանոցը դեռ չի բացվել: Մենք գործ ունենք շատ ոչ կոմպետենտ թիմի հետ», – գրել է գերմանացի մեկ զբոսաշրջիկը:

Ըստ Marlin Hotel-ի ներկայացուցչի՝ հյուրանոցի բացման ձգձգումը անկանխատեսելի էր, և թիմը հոգ է տարել, որ բոլոր հյուրերը տեղավորվեն նույն տարածքում գտնվող հյուրանոցների բարձրակարգ սենյակներում։ Այդ հանգամանքը, սակայն, չի մեղմացրել զբոսաշրջիկների զայրույթն ու դժգոհությունը։