Նիկոլը ոչինչ չի մոռացել և ոչինչ էլ չի սովորել


20:19 , 26 օգոստոս, 2019

Մարտավարական անհրաժեշտությունից ելնելով` Փաշինյանի իշխանությունը որոշել է իրականացնել «նահանջ երգով» օպերացիան: Իշխանության ներկայացուցիչները ,հասկանալով սպասվող հասարակական հուժկու բռնկումը, հայտարարեցին «Ստամբուլյան կոնվենցիայի» ԱԺ ներկայացնելու հարցը տեղափոխելը հաջորդ տարվան:
Սակայն Փաշինյանը ոչ թե հրաժարվում է տխրահռչակ կոնվենցիան վավերացնելու մտադրությունից ,այլ ` ժամանակ է ձգում և նոր տեսարաններ նախապատրաստում աշնանը: Դա այսպես կոչված հակակոռուպցիոն,իսկ իրականում քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու նպատակով « անցումային արդարադատություն » օպերացիա իրականացումն է: 
Հասարակությունը ականատես կլինի նոր կրկեսային «շոուների» ` Նիկոլի և նրա միմոսների կատարմամբ,որի ադյունքում Նիկոլը կփորձի ամբողջությամբ յուրացնել և իրենով անել քիչ թե շատ իրենից անկախ դատական իշխանությունը:

Հ.Գ. 
Նիկոլը վարչապետության ընթացքում ոչինչ չի մոռացել, բայց ոչինչ էլ չի սովորել: Սա է պետության դժբախտությունը: