G7-ի բոլոր երկրները համաձայն են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ստանա. Թրամփ


23:15 , 26 օգոստոս, 2019

G7-ի բոլոր երկրները համաձայն են, որ Թեհրանին չի կարելի թույլատրել, որ միջուկային զենք ստանա: Օգոստոսի 26-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ G7-ի գագաթնաժողովի հարթակներից մեկում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ՝ գագաթնաժողով, որը տեղի է ունենում ֆրանսիական Բիարիցում՝ տեղեկացնում է TASS-ը:

«Մեծ առաջընթաց ձեռք բերվեց Իրանի շուրջը: Մեք այս կամ այն չափով հանգեցինք միասնական կարծիքի: Դա այն է, որ նրանք չպետք է միջուկային զենք ունենան»,- ասել է Թրամփը: ԱՄՆ-ի նախագահը հավաստիացրել է, որ գագաթնաժողովում Իրանի վերաբերյալ կատաղի վեճերի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Թրամփի խոսքով՝ G7-ի բոլոր երկրները «միասնական դիրքորոշում» ունեն:

«Դա G7-ի շատ հաջող գագաթնաժողով էր, այն անցավ շատ բարեկամական մթնոլորտում»,- արձանագրել է նա: