Հանկարծակի ստուգումներ են իրականացվել այն զորամասերում, որտեղ ճաշարանների սպասարկումն իրականացնում են քաղաքացիական կազմակերպություններ


18:10 , 26 օգոստոս, 2019

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետի ղեկավարությամբ օրերս հանկարծակի ստուգումներ են իրականացվել այն զորամասերում, որտեղ ճաշարանների սպասարկումը, ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն, իրականացնում են քաղաքացիական կազմակերպություններ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգվել են ճաշարաններում զինծառայողների սննդի կազմակերպման ընթացքը, մատուցվող սննդամթերքի որակը և տեսականին, առկա սանիտարահիգիենիկ վիճակը: Ճաշարաններում իրականացվող ստուգումները կլինեն շարունակական: