Զեյթունյաց այգի. ԱԻՆ-ի ու կամավորների ջանքերով հաջողվեց մարել կրակը (Photo, Video)


17:30 , 26 օգոստոս, 2019

Սրտաբանականի հարակից լանջը, որ մենք պայմանական կոչում ենք Զեյթունյաց այգի, հետ չմնալով միջազգային տրենդներից` այսօր այրվեց, ԱԻՆ-ի ու կամավորների ջանքերով հաջողվեց մարել կրակը, բայց լանջի մեծ մասի բուսածածկը հաշված րոպեների ընթացքում մոխրացավ (( անողոք բան է կրակը, ամենակուլ, դիմադրությունից կատաղող, իր ճամփին ամեն ինչ առ ոչինչ դարձնող ու բնությունը մեզ հետ սկսել է կրակի լեզվով խոսել...