Գերմանիայում մրցարշավի ժամանակ երկրպագուն մրցարշավորդի ավտոմեքենայի առջև է հայտնվել


17:15 , 26 օգոստոս, 2019

Գերմանիայում մրցարշավի ժամանակ երկրպագուն ընկել է մայրուղու վրա և կարող էր ավտոարշավորդներից մեկի մեքենայի տակ ընկնել։

Հանդիսատեսը մայրուղու վրա է ընկել և մեկ վայրկյան անց հայտնվել է նորվեգացի Մադս Էսթբերգի ավոտմեքենան։ Նա կարողացել է ղեկը ձախ թեքել և մարդուն վրաերթի չենթարկել։

«Այդ տղայի բախտը բերեց։ Այն պահին, երբ նա ընկավ, ես 150 կմ/ժ արագությամբ մայրուղու վրա էի։ Բարեբախտաբար, ես արագ արձագանքեցի և խուսափեցի ճակատագրական բախումից։ Խնդրում եմ, մնացե՛ք անվտանգ հեռավորությամբ»,-սոցցանցում գրել է Էսթբերգը։