Նախկինում առկա ուսումնասիրություններն իշխանություններն ընդունել են շատ ավելի վաղ, քան “Էլարդի” զեկույցը


17:01 , 26 օգոստոս, 2019

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարը հայտնի դարձրեց, որ “Էլարդի” եզրակացությունը հիմնված է ոչ թե սեփական ուսումնասիրությունների, այլ՝ այս գործով նախկինում եղած փաստաթղթերի հետազոտության վրա:
Մի կողմ թողնենք այն պարզ փաստը, որ իշխանությունն, ըստ էության, ընդունում է նախկինում արված ուսումնասիրությունները, սակայն դա անում է քննչական կոմիտեի միջոցով: Ինչպես ասում են, սատանան այլ տեղում է:

Ստացվում է, որ նախկինում առկա ուսումնասիրություններն իշխանություններն ընդունել են շատ ավելի վաղ, քան “Էլարդի” զեկույցը: Դրա մասին է վկայում այն, որ պետական պատվերի ներքո դրվել է ոչ թե միջազգային փորձագետների նոր ուսումնասիրությունների անհրաժեշտությունն, այլ՝ եղածների կրկնակի ուսումնասիրության: Իսկ միջազգային փորձագետներ հրավիրվել են հասարակական վստահություն ձեռք բերելու համար:

Պետական շահի սպասարկման տեսանկյունից ճիշտ չէ՞ր լինի արդյոք միանգամից ընդունել, որ սխալվել են և չենթարկել մեր բյուջեն ոչ տեղին ճոխությունների: Կամ կրկնակի ուսումնասիրություն անել պետական ինստիտուտների կողմից՝ կրկին բյուջեն չենթարկելով անտեղի ճոխությունների:

Հ.Գ.
Իսկ միգուցե Ամուլսարի հանքի շահագործման որոշումն ավելի վա՞ղ էր կայացվել: