Երեխայի մատից փոքր հազվագյուտ ցեղատեսակի մողեսը ընտանի կենդանի է դարձել. լուսանկարներ


23:25 , 28 հունիս, 2013

Աշխարհի ամենափոքր սողուններից մեկը, որի երկարությունը չի գերազանցում երեխայի բութ մատի չափսը, դարձել է ընտանի կենդանի այն բանից հետո, երբ 14-ամյա պատանին նրան գտել է դաշտում, գրում է Daily Mail-ը:

Անհավանական փոքր չափսի կենդանին ներկայացնում է Ֆիլիպիններում տարածված ամենափոքր սողունների gecko ցեղատեսակը: Կենդանիների սիրահար Քոլին Լենիսկոն յուրօրինակ մողեսին հայտնաբերել է զբոսնելիս և որոշել է պահել նրան:

 Սկզբնական շրջանում կենդանին երեխայի մատից փոքր չափեր է ունեցել: Մեկ տարի տանը պահելուց և կերակրելուց հետո մողեսը մեծացել է՝ դառնալով ափի չափ: