Թուրքիան Սիրիայի սահմանին լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում


16:10 , 26 օգոստոս, 2019

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի 20-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարությունից զինամթերքով բեռնված 3 զրահամեքենա է ուղարկվել դեպի Սիրիայի հետ սահմանին գտնվող Աքչաքալե շրջան:

Այս մասին հայտնում է թուրքական «Այդընլըք» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկատվության՝ զինտեխնիկան ուղարկվում է թուրքական սահմանային ռազմական ստորաբաժանումներում տեղակայված ուժերն ավելի ամրապնդելու համար: