Խոշոր հրդեհ՝ Գլենդելում. մարդկանց են տարհանում (Photo, Video)


14:53 , 26 օգոստոս, 2019

Ժամեր առաջ խոշոր հրդեհ է բռնկվել ԱՄՆ Գլենդել քաղաքում: Վերջին տվյալներով հրդեհն ընդգրկում է 30 հա տարածք: Հրշեջները շարունակում են մարել այն: Նշվում է, որ հրդեհի պատճառով տարհանել են մարդկանց և դեռևս շարունակում են տարհանումը: Պարտադիր տարհանվել են Գլենոքս կիրճի և հարակից տարածքների բնակիչները: Դադարեցրել են հարակից ճանապարհների երթևեկությունը: