Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան


17:08 , 25 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է․

Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Այսինքն՝ մեր ունեցած տեխնիկան Երևանի այն պայմաններին է համապատասխանում, որ եղել է: Հիմա տեսեք՝ այս մի քանի տարվա ընթացքում Երևանում ինչ շենքեր են կառուցվել՝ մոլեր և այլն, որոնց համար մենք համապատասխան նորություն չենք ստացել: Մենք ունենք դժվարություններ, բնական է, որ մեծ աղետի դեպքում բարդություններ են առաջանալու: Մեր ներկայիս աշխատանքի հաջողությունը հիմնականում պայմանավորված է մեր հրշեջների հերոսական աշխատանքով»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը հայտնեց, որ տարվա այս շրջանում Հանրապետությունում օրական գրանցվում է մոտ 100 հրդեհ՝ խոտածածկ տարածքների, տների ու այլ վայրերի, և բոլոր դեպքերում փրկարարներին հաջողվել է ճիշտ ձևով հանգցնել հրդեհները:

Ֆելիքս Ցոլակյանը նաև անդրադարձավ նախօրեին «Մալաթիա մոլում» տեղի ունեցած հրդեհին, մասնավորապես, այն հարցին, որ շենքի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մոլի աշխատակիցներին հրդեհի ժամանակ հորդորում էր մտնել հրդեհվող տարածք և այնտեղից դուրս բերել իրերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ