«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է


15:36 , 25 օգոստոս, 2019

Երևան քաղաքի «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը ժամը 13:53-ին մարվել է: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծատայությունից։

Նշենք, որ լուսադեմին հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը: Ժամը 08:30-ի դրությամբ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 13 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա: