Ռուս բռնցքամարտիկը բարձրացել է Արարատի գագաթը (Photo)


13:37 , 25 օգոստոս, 2019

Ռուս բռնցքամարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոն, որը հանդես է գալիս MMA-ում, բարձրացել է Արարատի գագաթը: Այս մասին մարզիկը գրել է Ինստագրամի իր էջում: 

«Սերբ եղբայրներիս հետ ուխտագնացություն եմ կատարել և նվաճել եմ Արարատի գագաթը (բարձրությունը` 5137 մետր)»,- գրել է նա:

Եմելյանենկոն հիշեցրել է նաև, որ ջրհեղեղից հետո Նոյան տապանը կանգ է առել հենց Արարատի գագաթին: