Մոտ 50-55 հայ, մանկահասակ երեխաների հետ, արդեն 10 ժամից ավել է մնացել են Շարմ Էլ Շեյխի օդանավակայանում. թռիչքը չեղարկվել է (Photo)


11:39 , 25 օգոստոս, 2019
Մոտ 50-55 հայ արդեն 10 ժամից ավել է մնացել են Շարմ էլ շեյխի օդանավակայանում: Air Cairo ավիաընկերությունը, որն իրականացնում է Շարմ էլ շեյխ-Երևան ուղիղ չվերթը, չեղարկել է առավոտյան 04:45-ի թռիչքը դեպի Երևան չվերթն ու դրա մասին ուղևորներն իմացել են օդանավակայան ժամանելուց հետո միայն: Տեղում տարբեր պատճառաբանություններ են ներկայացրել, իբր տեխնիկական խնդիրներ, բայց արդեն 10 ժամից ավել է մարդիկ օդանավակայանում են, այդ թվում մանկահասակ երեխաներ, ու իրենց հարցով ոչ մեկ չի զբաղվում, ոչ մեկ չի մոտենում պատշաճ տղեկություն տա:
Նման խնդրի բախվել են այն ուղևորները, որոնց տուրիստականները Եգիտպոսում հանգիստ անցկացնելու համար համագործակցել են Skymaxholidays-ի հետ: Այդ ընկերությունից ոչ ոք դեռ չի այցելել օդանավակայան ու ընդհանրապես հնարավոր չէ կապվել հետները: