Ինչն է փչացնում ամերիկացիների տրամադրությունը արձակուրդի ընթացքում


21:00 , 24 օգոստոս, 2019

Ամերիկացի ճանապարհորդների գրեթե կեսը (49%) կարծում է, որ կայուն ինտերնետային կապի բացակայությունը կարող է իսկական աղետ դառնալ արձակուրդային տրամադրության համար:

Դրանից ավելի վատը, նրանց կարծիքով, միայն ուղեբեռի կորուստն է (54%): Միևնույն ժամանակ, սննդային թունավորումը և վատ եղանակը ավելի փոքր չափով կարող են փչացնել տրամադրությունը արձակուրդի ընթացքում. այս տարբերակները վաստակել են յուրաքանչյուրը 47%: Նման տվյալները ներկայացվում են OnePoll-ի՝ ԱՄՆ 2 հազար բնակիչների շրջանում ացկացված հարցումների արդյունքների համաձայն՝ գրում է kommersant.ru-ն։