Այլասերվածը հարյուրավոր կանանց փեշի տակ նայելու պատճառով հայտնվել է բանտում


18:30 , 24 օգոստոս, 2019

Իսպանիայի Մադրիդ քաղաքում ձերբակալվել է 53-ամյա կոլումբացին, որը գաղտնի նայել է կանանց փեշերի տակ: Այդ մասին հայտնում է The Local-ը:

Չարագործը սովորաբար «աշխատել է» մետրոյում և գնացքներում, երբեմն հետապնդել է իր զոհերին նույնիսկ գնացքից իջնելուց հետո:

Նա ունեցել է ուսապարկ բջջային հեռախոսով՝ որ օգտագործել է որպես թաքնված տեսախցիկ: Նա պայուսակը դրել է գետնին և նկարել կանանց փեշի տակ։

Կոլումբացին ձերբակալվել է, երբ հերթական անգամ մադրիդյան մետոյում տեսանկարել է մի կնոջ: 29 տուժածներ արդեն դիմել են ոստիկանություն: Տղամարդուն մեղադրում են մասնավոր կյանքի գաղտնիության խախտելու, այլասերման, ինչպես նաև երեխաների հանդեպ բռնության և մանկապղծության մեջ: