20:00 , 24 օգոստոս, 2019Armsport.am-ը գրում է․
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» փորձում են կողմնորոշվել 11-մետրանոցի կանոնավոր իրացնողի հարցում, հաղորդում Է Daily Mail-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ թիմի ֆուտբոլիստները պնդում են, որ 11-մետրանոց հարվածները իրացնի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ «Կարմիր սատանաների» մարզչական շտաբն այս հարցում ընտրել է կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Հարկ է նշել, որ Պոգբան 11 անգամ հնարավորության է ունեցել գոլի հեղինակ դառնալ 11-մետրանոցից, սակայն հաջողության հասել է ընդամենը 7 անգամ: