Ինչպես է աշխարհում աճում քովորքինգների քանակը


19:23 , 24 օգոստոս, 2019

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում մեծ թափ է հավաքում 2000-ականներին ստեղծված, այսպես կոչված, «քովորքինգը», երբ մի տարածքում հավաքվում են աշխատասեր, բայց հաստիքային աշխատանք չունեցող մարդիկ:

Անցած տասը տարիների ընթացքում աշխարհում քովորքինգների թիվն աճել է ավելի քան 100 անգամ ՝ 2008 թ.-ին 160-ից հասնելով 18,7 հազարի 2018թ. Այս մասին ասված է Global Coworking Survey 2019 ուսումնասիրության մեջ, որի արդյունքները ներկայացված են Deskmag կայքում: Ըստ կանխատեսումների՝ քովորքինգների թիվը մինչև 2020 թվականը կարող է գերազանցել 26 հազարը, իսկ դրանցում աշխատող մարդկանց թիվը կհասնի 2,7 միլիոնի:

Իրենց բիզնեսի հանդեպ ամենալավատեսական տեսակետը Հյուսիսային Ամերիկայի քովորքինգների տերերն ունեն, որոնց 49%-ը գնահատում է իրենց ֆինանսական վիճակը լավ: Հարավային Ամերիկայում այդպիսիները ընդամենը 24% են կազմում, Եվրոպայում ՝ 40%, Ասիայում ՝ 44%: