Տարանտինոն խոսել է Թիմ Ռոթի դերի մասին «Մի ժամանակ Հոլիվուդում» ֆիլմում


17:30 , 24 օգոստոս, 2019

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ասել է, թե ինչու դերասան Թիմ Ռոթի մասնակցությամբ ժապավաններն այդպես էլ չհայտնվեցին «Մի ժամանակ Հոլիվուդում» ֆիլմում, հաղորդում է The Independent-ը։

«Ի վերջո նա հարմար չեղավ։ Թիմի մաս չդարձավ։ Ես գնահատում եմ, որ մենք միասին ենք աշխատել և այն, թե ինչպես էր հոգ տանում նախագծի մասին»,-մեկնաբանել է Տարանտինոն։

Ռեժիսորը հավելել է, որ Ռոթը փորձել է մարմնավորել հայտնի վարսահարդար Ջեյ Սերբինգին՝ դերասանուհի Շերոն Թեյթի նախկին զուգընկերոջը։ Բայց արդյունքում նրան փոխարինեց Էմիլ Հիրշը։