Յուեն Մաքգրեգորը կրկին կմարմնավորի Օբի Վան Քենոբիին


17:15 , 24 օգոստոս, 2019

Դերասան Յուեն Մաքգրեգորը հաստատել է, որ կրկին կմարմնավորի ջեդայ Օբի Վան Քենոբիին։ Մաքգրեգորը կխաղա «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմաշարում՝ Disney+ սթրիմինգային ծառայության համար։

Դերասանը հաստատել է սերիալին մասնակցությունը D23 Expo ցուցահանդեսի ժամանակ, որն անցկացնում է Disney-ը։

«Ես 4 տարի ասում էի՝ դե, ես չգիտեմ։ Այժմ կարող եմ ասել՝ այո՛, մենք պատրաստվում ենք դա անել»,-ասել է Մաքգրեգորը։

Սերիալի նկարահանումները կսկսվեն 2020-ին։