Մայլի Սայրուսն ասել է՝ ինչպես է անհամեստ թխվածքի պատճառով զրկվել աշխատանքից


14:45 , 24 օգոստոս, 2019

Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսն ասել է, թե ինչպես է կորցրել դերը «Հրեշները արձակուրդում» մուլտֆիլմում անհամեստ թխվածխքի պատճառով, որը մատուցել է ամուսնուն՝ Լիամ Հեմսվորթին։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Երգչուհու խոսքով՝ ամուսնու ծննդյան օրը վերջինին տղամարդու սեռական օրգանի տեսքով թխվածք է նվիրել և գայթակղել նրան։ Նրան հեռացնելու մասին որոշումը հայտնի է դարձել համացանցում միջադեպի նկարների հրապարակվելուց հետո։

Sony ընկերությունում գտնվող աղբյուրը հաստատել է այդ տեղեկությունը։ Սայրուսը պետք է կրկնօրինակեր Դրակուլայի դստերը՝ Մեյվիսին։