Մեկը չկա՞ր, ասեր Սոնա ջան, դու հանրային կերպար ես, քեզ մարդիկ են հետևում, վերջապես իմիջ կա, բան կա, արի ուղղենք գրածդ (Photo)


14:28 , 24 օգոստոս, 2019

Էդ ստորակետ ա, վերջակետ ա, բան ա, դրանք դեռ մի կողմ եմ դնում, չարյաց փոքրագույնն էր։ Բայց լու՞րջ՝ լիգիտիմ, անվեհապահորեն, պատրաստ եմ կանգնեՄ, իմ մասնակցությունՍ.... Ու էդ ֆոնին ավելի ամբողջական ա դառնում լատինատառ հայերոնով մեկնաբանությունը։

Լավ, որ լեզվին չի տիրապետում, դա էլ դեռ մի կողմ, մի կերպ կուլ տվեցինք։ Էս կնոջ կողքին մեկը չկա՞ր, ասեր Սոնա ջան, դու հանրային կերպար ես, քեզ մարդիկ են հետևում, վերջապես իմիջ կա, բան կա, արի ուղղենք գրածդ, կամ ջնջի նորը գրենք, ամոթ ա, մարդիկ տեսնում են ոնց ես քաքմեջ անում մայրենիդ, զզվելի ա։ Արդեն 4-րդ օրն ա ընդ որում։ Մեկը չկա՞ր, որ ասեր գրածդ հակառակ էֆֆեկտն ա թողնելու, մի արա նման բան, սիրելի Սոնա։

Իրան փոխանցեք, որ մեկնաբանություններում սեփական թասիբին կանգնողներն իրա առաջին թշնամիներն են, որ էսքանը տեսել են, ու վրայով անցել։ Էդ լրատվականները չեն թշնամիդ։

Անգրագետ Պողոսներից եք խոսում։ Վայելեք։