Ֆինլանդիայում մարդու քրտինքի բույրով օծանելիք են ստեղծել


13:30 , 24 օգոստոս, 2019

Ֆինլանդիայում մարդու քրտինքի բույրով օծանելիք են ստեղծել, հաղորդում է Flash Nord-ը։

Նշվում է, որ բույրը ներկայացրել է Mirum Helsinki գործակալությունը։ Ավանդական տարրերից բացի, բաղադրությունում ներառվել է նաև բոլոր աշխատակիցների քրտինքը։

Գլխավոր փորձագետ Լիլի Էրմեզեյը նշել է, որ այդպիսի օծանելիքը ստեղծագործական կրքի մարմնավորումն է, ինչպես նար ստեղծագործության ժամանակ հաճախակի դարձող սրտի բաբախյունը։