ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել արտաքին օգնության ծրագրերը, այդ թվում` ՀՀ-ի համար նախատեսված օժանդակությունը


11:30 , 24 օգոստոս, 2019

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել ֆինանսավորումը 2019 թ. արտաքին օգնության ծրագրերի վերաբերյալ, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օժանդակությունը:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։


Թրամփի վարչակազմը հետ է կանգնել արտաքին օգնության ֆինանսավորման կրճատման գաղափարից: Ինչը ենթադրում է արտաքին օժանդակության սառեցված 4 միլիարդ դոլարի վերականգնում:

Դրա արդյունքում կֆինանսավորվեն 2019 թվականի համար հաստատված արտաքին օգնության ծրագրերը, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օգնությունը:

Ինչ վերաբերվում է 2020 թվականի ամերիկյան օգնության հատկացումներին, ներառյալ Հայաստանին ու հայկական ծրագրերին, ապա այս ուղղությամբ քննարկումները կշարունակվեն ԱՄՆ Սենատում սեպտեմբեր ամսին, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից: Դա վերաբերում է նաև Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի հատկացման օրինագծի փոփոխությանն ու Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրին:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը ձգտում էր դադարեցնել արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը՝ դրանք որակելով ոչ անհրաժեշտ և անիմաստ և սառեցրել էր 4 միլիարդ դոլարի տրամադրումը, որն արդեն հաստատված էր Կոնգրեսի կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ