Կանացի 5 սովորություն, որոնք նյարդայնացնում են տղամարդկանց մեծ մասին


21:45 , 23 օգոստոս, 2019

Ներկայացնում ենք կանացի 5 սովորություն, որոնք նյարդայնացնում են տղամարդկանց մեծ մասին:

1. Ակնարկներով ենք խոսում

Կանայք հաճախ սիրելիին ինչ-որ բան են ակնարկում, հետո վիրավորվում են, որ նա չհասկացավ: Տղամարդիկ ավելի պարզ են մտածում և ամեն ինչում կոնկրետություն են գնահատում: Եթե որևէ նվեր եք ուզում ստանալ, ավելի լավ է՝ նրան ուղիղ ասեք այդ մասին: Նա շնորհակալ կլինի դրա համար:

2. Ժամեր շարունակ պատրաստվում ենք

Շատ աղջիկներ «ես արդեն գրեթե պատրաստ եմ» խոսքերից հետո կարող են ևս երկու ժամ հայելու առաջ անցկացնել: Այդպիսի վարքը հանելուկ է տղամարդկանց համար: Նրանք չեն հասկանում՝ ինչ կարելի է այդքան երկար անել լոգարանում:

3. Ուտում ենք նրա ափսեից

Չէ՞ որ մենք էլ հնարավորություն ունեինք նույն ուտեստը պատվիրելու, ինչո՞ւ սահմանափակվեցինք թեթև աղցանով: Սա այն բաներից է, որոնք տղամարդկանց չեն հիացնում:

4. Կարգի ենք բերում նրա իրերը

Կարգուկանոնի մասին տղամարդկանց և կանանց պատկերացումները տարբեր են: Տղամարդիկ իրենց դարակների քաոսում կարող էին հեշտությամբ գտնել անհրաժեշտ իրը, ուստի կարգի բերելը հաճախ նրանց միայն նյարդայնացնում է: Բացի դրանից՝ տղամարդը դա կարող է որակել որպես ներխուժում իր տարածք:

5. Անհարմար հագուստ և կոշիկ ենք կրում

Իհարկե, տղամարդկանց դուր են գալիս խնամված կանայք, բայց նրանք չեն հասկանում՝ ինչպես կարելի է տնից դուրս գալ միայն անհարմարություն պատճառող հագուստով և կոշիկներով: