Ամերիկուհին երկու բերան ունեցող ձուկ է որսացել


18:30 , 23 օգոստոս, 2019

Ամերիկյան Պլաթսբուրգ քաղաքում տեղի բնակչուհին՝ Դեբի Գեդեսը, որը ձկնորսությամբ էր զբաղվում ամուսնու՝ Ադամի հետ, երկու բերան ունեցող ձուկ է որսացել: Դա իշխան էր, և միակ անսովոր բանն այդ անոմալիան էր:

Զույգը լուսանկարել է ձկանը և հետագայում հրապարակել Facebook-ում: Կարճ ժամանակում այն վիրուսային է դարձել:

«Մենք արագորեն մի քանի լուսանկար արեցինք և ձկանը բաց թողեցինք լիճ»,- ասել է կինը:

Ադամը ենթադրել է, որ մուտացիան կարող էր առաջանալ Շամպլեյն լճի ջրերի աղտոտման հետևանքով, ուր կեղտաջրեր են թափվում: