Տան հարդարման հետ կապված ցանկացած աշխատանք նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը. գիտնականներ


18:15 , 23 օգոստոս, 2019

Լեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ տան հարդարման հետ կապված ցանկացած աշխատանք նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը: Սա վերաբերում է նաև ափսեներ լվանալուն և տան մաքրման աշխատանքներին: Հետազոտողների փաստարկները հրապարակել է The Sun պարբերականը:

Մասնագետներն ուսումնասիրել են ութ հետազոտություն, որոնց մասնակցել է քառասունից բարձր տարիքի 36 հազար մարդ, որոնք հատուկ սարք են կրել:

Նրանց առողջությանը հետևել են միջինում 5.8 տարի, որի ընթացքում մահացել է 2.149 մարդ: Արդյունքները ցույց են տվել, որ մահվան դեպքերը նվազել են ըստ շարժման ակտիվության աճի, ընդ որում, յուրաքանչյուր լրացուցիչ րոպեն նկատելի առավելություն է բերել: Մահացությունը կտրուկ նվազել է նաև չափավոր ինտենսիվության դեպքում, հասնելով պիկին նույն արդյունավետությամբ օրվա մեջ 24 րոպեի ընթացքում: Այս գործողությունները ներառում են արագ քայլքը, այգեգործությունը, սպասք լվանալը և փոշեկուլով տունը մաքրելը: Իր հերթին, օրվա ընթացքում 9.5 ժամ անշարժ վիճակում գտնվելը մեծացրել է վաղաժամ մահվան ռիսկը նույնիսկ այն անձանց մոտ, որոնք պարբերաբար մարզվել են: Ուսումնասիրության հեղինակներ Շառլոտ Էդվարդսոնը և Թոմ Յեյթսը նշել են. «Այս արդյունքները հաստատում են այն արտահայտությունը, որ ավելի լավ է ինչ-որ բան անել, քան ոչնչով չզբաղվել: Դրանք ցույց են տալիս, որ ցանկացած ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է մահվան ռիսկը: Սա վերաբերում է նաև տնային ցանկացած գործի: Ինչքան մեծ է ֆիզիկական ակտիվությունը՝ այնքան լավ առողջության համար»: