«Սկսում է անվճար կրթական ծրագրերի և վերապատրաստումների շարք». Արփինե Հովհաննիսյան


17:32 , 23 օգոստոս, 2019

ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ինչպես հայտարարել էինք «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակեպությունը սկսում է անվճար կրթական ծրագրերի եւ վերապատրաստումների շարք։ Սեպտեմբերի երկրորդ կեսից մեր կազմակերպությունը՝ «Լույս հիմնադրամ»-ի հետ համատեղ ոչ իրավաբան երիտասարդների համար կկազմակերպի թեմատիկ կրթական դասընթացներ, որոնք ընդգրկելու են բազմազան ոլորտներ, այդ թվում՝ 
• Մտավոր սեփականություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ (ոլորտի մասնագետներին եւ հետաքրքրվողներին կծանոթացնենք իրավական վերջին զարգացումներին). 
• Մեդիա իրավունք, պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանություն՝ (լրագրողների համար եւ ոչ միայն). 
• Վարկային պարտավորություններ՝(ինչպես վարկ վերցնել, ինչի վրա ուշադրություն դարձնել, որպեսզի ձեր իրավունքները չխախտվեն) 
• Աշխատանքային հարաբերություններ 
• Եւ այլն 
Դասընթացները վարելու են «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արփինե Հովհաննիսյանը եւ հրավիրյալ առաջատար դասախոսներ՝ըստ թեմատիկ ոլոտների։ Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 5-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական (CV) եւ կարճ (300-500 բառ) հիմնավորում, թե ինչու եք հետաքրքրված մեր կրթական ծրագրերով եւ կոնկրետ որ թեման է ձեր հետաքրքրությունների շրջանակում։ Միեւնույն ժամանակ կարող եք առաջարկել թեմաների շրջանակ, որոնց վերաբերյալ ձեր կարծիքով անհրաժեշտ է կազմակերպել դասընթացներ։