Բելլա Հադիդը վզկապով մերկ նկարահանվել է ամսագրի շապիկի համար (Photo)


17:15 , 23 օգոստոս, 2019

Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի թոփ մոդել Բելլա Հադիդը մերկ նկարահանել է Pop ամսագրի շապիկի համար: Լուսանկարները հայտնվել են պարբերականի Instagram-ի էջում:

Լուսանկարներից մեկում կիսամերկ մոդելը կեցվածք է ընդունել վզկապով և սև ձեռնոցներով, որի վրա զարդեր է կրում, իսկ մերկ կուրծքը ծածկել է ձեռքերով: Նկարահանումների հեղինակը ֆեշն-լուսանկարիչ Հյուգո Կոմտեն է, իսկ ոճաբանը՝ Վանեսա Ռեյդը:

Ամսագրի երկրպագուները և հայտնիները ոգևորությամբ են արձագանքել հրապարակմանը: «Խոսքեր չկան: Ձեզ մոտ միշտ լավագույն նկարահանումներն են», «Սա այն է, ինչ մենք բոլորս այդքան երկար սպասում էինք», «Նա շատ ավելի լավ տեսք ունի, քան տոննաներով դիմահարդարման դեպքում», «Լավագույնը: Պարզապես ռումբ», գրել են նրանք: